Սերենա Ուիլյամսը շրջանցել է Նադալին
SportԱշխարհի ուժեղագույն թենիսիստուհի, 33-ամյա ամերիկուհի Սերենա Ուիլյամսը ԱՄՆ Բաց առաջնության արդյունքներով շրջանցել է իսպանացի Ռաֆայել Նադալին և դուրս եկել երրորդ տեղ թենիսիստների ցանկում վաստակած մրցանակային գումարների չափով։
US Open-ի կիսաեզրափակիչ դուրս եկած թենիսիստուհին կարիերայի ընթացքում վաստակել է 74 098 424 դոլար, իսկ Նադալը՝ 73 844 479 դոլար։
Ցանկը գլխավորում են .երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերն (94 746 573) ու առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը (86 366 648)։