ԱՄՆ-ն խնդրել է Իրաքին արգելել ռուսական ինքնաթիռների թռիչքները դեպի Սիրիա
International newsԱՄՆ դիվանագետները իրաքյան կառավարության ներկայացուցիչների հետ սեպտեմբերի 5-ին կայացած հանդիպմանը հույս են հայտնել, որ երկրի իշխանությունները կհետևեն Բուլղարիայի օրինակին և կարգելեն ռուսական ինքնաթիռների թռիչքները դեպի Սիրիա:
Ինչպես գրում է Коммерсант-ը` The New York Times-ին հղումով, Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ ռուսաստանյան իշխանությունները օդային միջանցքը կօգտագործեն Սիրիա ռազմական սպառազինում տեղափոխելու համար:
Հիշեցնենք, որ Բուլղարիան հրաժարվել է Ռուսաստանին օդային միջանցք տրամադրել։