ՕՊԵԿ-ը նորից բարձրացրել է ՌԴ-ում 2015թ. նավթի արդյունահանման կանխատեսումները
International newsՆավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) նորից բարձրացրել է Ռուսաստանում 2015թ. նավթի արդյունահանման կանխատեսումները։ Այս մասին ասված է ՕՊԵԿ-ի սեպտեմբերյան զեկույցում,- գրում է Gazeta-ն։
ՕՊԵԿ տվյալների համաձայն՝ Ռուսաստանը 2015թ. նավթի արդյունահանումը օրական կբարձրացնի 26 հազար բարելով՝ հասցնելով մինչեւ օրական 10.72 մլն բարելի։
2016թ. Ռուսաստանում նավթի արդյունահանման ծավալները կնվազեն 0.11 մլն բարելով եւ կկազմեն օրական 10.61 մլն բարել։ ՕՊԵԿ գնահատմամբ՝ ԱՄՆ-ում 2015թ. նավթի արդյունահանումը կկազմի 13.75 մլն բարել օրական, իսկ 2016թ. կկազմի օրական 13.97 մլն բարել։