Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլը
SportՖուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում է խմբային փուլի հանդիպումները:
ՉԼ խմբային փուլի առաջին խաղային օրը կկայանան A, B, C, D խմբի հանդիպումները: Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ կխաղա «Շախտյոր»-ի, իսկ ՊՍԺ-ն՝ «Մալմյո»-ի հետ: B խմբում գերմանական «Վոլֆսբուրգ»-ը կխաղա ԲԿՄԱ-ի դեմ, հոլանդական ՊՍՎ-ի մրցակիցը կլինի «Մանչեստեր Յունայթեդ»-ը: C խմբում կկայանան «Բենֆիկա»-«Աստանա», «Գալաթասարայ»-«Աթլետիկո», իսկ D խմբում` «Սևիլիա»-«Բորուսիա» (Մյունխենգլադբախ), «Մանչեստեր Սիթի»-«Յուվենտուս» հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին: