Մեկնարկել է ԱԺ 8-րդ նստաշրջանի առաջին քառօրյան. օրակարգում է նաև սահմանադրական փոփոխությունների նախագիծը. ՈՒՂԻՂ
PoliticsԱզգային ժողովում մեկնարկել է 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանի առաջին քառօրյա նիստը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 173 հարց եւ 42 միջազգային պայմանագիր: Սեպտեմբերի 15-17-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 149 հարց, 41 միջազգային պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 15-17-ի ԱԺ նիստերի օրակարգերի մասին որոշումների նախագծերը քվեարկությամբ կհաստատվեն սեպտեմբերի 15-ի ԱԺ նիստում:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: