Դերսիմի ճանապարհները երեք օրով փակվել են
International newsԹուրքիայի Դերսիմի (թուրքական Թունջելիք) նահանգապետարանը հայտարարություն է տարածել նահանգում մի շարք կարևոր ճանապարհներ 3 օրով փակելու մասին որոշման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Նահանգապետարանից հայտնել են, որ փակվելու են Դերսիմ-Օվաջըք և Դերսիմ-Փուլումյուր ճանապարհահատվածները`ելնելով այդ հատվածներում Քրդական բանվորական կուսակցության (PKK) հնարավոր գործողություններից եկող սպառնալիքներից: