Միգրացիոն ճգնաժամն ընդգրկում Է 12 մլն մարդ. Մոգերինի
International newsՄիգրացիոն ճգնաժամն ընդհանուր առմամբ ընդգրկում Է 12 մլն մարդ: Այդ մասին, ինչպես տեղեակցնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 15-ին հայտարարել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք խոսում ենք 40 հազարի մասին, խոսում ենք 120 հազարի մասին: Եթե դրան ավելացնենք Սիրիայի հարեւան երկրների փախստականներին, ինչպես նաեւ վերաբնակվածներին, ապա, ես կարծում եմ, ընդհանուր առմամբ կստանանք շուրջ 12 միլիոն»,-ասել Է նա՝ Եվրախորհրդարանում ելույթ ունենալով միգրացիոն ճգնաժամի շուրջ անցկացվող լսումներում:
ԵՄ-ի 28 երկրների ՆԳ նախարարությունների ղեկավարները սեպտեմբերի 14-ին միգրացիայի հարցերին նվիրված արտահերթ հանդիպման արդյունքում հայտարարել են, որ Եվրամիությունը կուժեղացնի միգրացիոն հոսքի վերահսկողության գործողությունները: «Խորհուրդն ընդգծեց, որ արդյունավետ սահմանային հսկողությունն անհրաժեշտ է միգրացիոն հոսքերը կառավարելու համար: Խորհուրդը հավաստեց, որ պետք Է ուժեղացվեն «Տրիտոն» եւ «Պոսեյդոն» գործողությունները, ինչպես նաեւ միգրանտներին տեղափոխող նավերի ոչնչացման գործողությունը»,- նշվում է հայտարարութան մեջ:
ԵՄ-ի խորհուրդը 120 հազար միգրանտների հանրակցության երկրների միջեւ բաշխելու մեխանիզմի վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկի մասին որոշման ընդունումը հետաձգել է մինչեւ հոկտեմբեր:
«Իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում ԵՄ-ի Խորհուրդը սկզբունքորեն պայմանավորվել է միջազգային պաշտպանության կարիք ունեցող լրացուցիչ 120 հազար մարդու տեղեբաշխման շուրջ: Անդամ բոլոր երկրները հավաստել են դրան մասնակցելու պատրաստակամությունը: Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված թիվը Եվրամիության ներսում այդ անձանց տեղաբաշխման վերաբերյալ ապագա համաձայնագրի հիմքն է»,- նշվում է հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: