Թուրքիայի զինուժը Դերսիմում PKK-ի դեմ լայնածավալ գործողություններ է սկսել
International newsԹուրքիայի Դերսիմ (Թունջելի) նահանգում թուրքական զինված ուժերը լայնածավալ գործողություններ են սկսել երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական « ;Հուրիեթ» պարբերականը:
Իրականացվող գործողությունների շրջանակում մինչև սեպտեմբերի 18-ը փակ են հայտարարվել նահանգի կարևոր Թունջելի-Փուլումյուր-Էրզինջան (Երզնկա) և Թունջելի-Օվաջըք ճանապարհները: Թուրքական զինուժն այստեղ զրահամեքենաներ է կանգնացրել: Հաղորդվում է, որ Դերսիմ են բերվել մեծ քանակությամբ զինվորներ: Գործողություններին մասնակցելու են նաև ռազմական ուղղաթիռները:
Ռազմական գործողություններից զատ թուրքական ոստիկանությունն արդեն ձերբակալություններ է սկսել Դերսիմում: