Գաբրիել Սարգսյանը չի շարունակի պայքարը աշխարհի գավաթի խաղարկությունում
SportՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից։
Սարգսյանը մրցում էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Լագրավի հետ։ Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 43-րդ քայլին զիջեց մրցակցին ևդուրս մնաց հետագա պայքարից։
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով` մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: