Մարադոնան քննադատել է Պլատինիին և Բլատերին
SportԱրգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան քննադատել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ղեկավարներին:
«ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերը մեկուսացել է աշխարհից, ինչը վկայում է, որ նա գող է: ՈՒԵՖԱ-ի նախագահ Պլատինին էլ խաբեբա է, նա սովորել է Բլատերից»,- Մարադոնայի խոսքերը մեջ է բերում ֆրանսիական L'Equipe-ը:
Պլատինին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում: ՖԻՖԱ-ի նոր ղեկավարի ընտրությունը կկայանա 2016թ-ի փետրվարի 26-ին: