Լոս Անջելեսը պաշտոնական հայտ է ներկայացրել 2024թ. Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար
International newsԱմերիկյան Լոս Անջելես քաղաքը 2024 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար պաշտոնապես հայտ է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեն ի սկզբանե հակված էր նրան, որ 2024 թվականի խաղերը կարող է հյուրընկալել Բոսթոսը, սակայն քաղաքի ղեկավարությունը հրաժարվեց այդ գաղափարից և Լոս Անջելեսն այժմ արդեն պաշտոնապես հայտ է ուղարկել ՄՕԿ` 2024 թվականի Օլիմպիական խաղերի մայրաքաղաք դառնալու համար:
Մինչ այս, 2024թ. խաղերը հյուրընկալելու հայտ են ներկայացրել Հռոմը, Համբուրգը, Փարիզը, Բուդապեշտը: Պայքարին կարող են միանալ նաև ադրբեջանական Բաքուն և հնդկական Ահմադամադը:
Լոս Անջելեում Օլիմպիական խաղեր անցկացվել են 1984 թվականին, որին, սակայն չմասնակցեցին ԽՍՀՄ մարզիկները, քանի որ խորհրդային միությունը բոյկոտել էր այդ խաղերը:
Միայն 2016 թվականի ապրիլ-մայիսին ՄՕԿ-ը կհաստատի մասնակից քաղաքների քանակը: