Գաղթականների հոսքը Հունգարիայի սահմանից տեղափոխվում Է Խորվաթիա
International newsՀունգարիայում սեպտեմբերի 15-ին սահմանի անօրինական անցման համար ձերբակալված միգրանտների թիվը 25 անգամ կրճատվել Է ավելի խիստ օրենքների սահմանումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին այս մասին հայտնել Է Հունգարիայի ոստիկանությունը:
Սեպտեմբերի 15-ին Հունգարիայի տարածքում՝ Սերբիայի հետ սահմանի մերձակայքում, ձերբակալվել Է 366 անօրինական միգրանտ, հաղորդել Է Reuters գործակալությունը: Սեպտեմբերի 14-ին կալանքի տակ վերցված օտարեկրացիների թիվը կազմել Է 9 հազար 380:
Հունգարիայի կողմից սահմանի փակումը փոխել Է միգրանտների մեկնելու երթուղին, որոնք ձգտում են հասնել Արեւմտյան Եվրոպայի երկրներ, առաջին հերթին, Գերմանիա: Ավտոբուսները, որոնք ավելի վաղ Մակեդոնիայի սահմանից նրանց Սերբիայի տարածքով տանում Էին մինչեւ Հունգարիայի սահման, այժմ ուղեւորվում են դեպի Խորվաթիայի հետ սահման: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ մի քանի տասնյակ միգրանտներով առաջին խումբն արդեն ժամանել Է Խորվաթիայի հետ Սերբիայի սահման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: