Ասիան միլիոնատերերի թվով առաջ Է անցել Հյուսիսային Ամերիկայից
International newsՀարավարեւելյան Ասիան միլիոնատերերի թվով առաջ Է անցել Հյուսիսային Ամերիկայից: Այդ մասին վկայում են մոլորակի տարբեր մասերում բնակչության բարեկեցության վերաբերյալ հաշվետվության տվյալները, որը կազմել են Capgemini ֆիրման եւ RBC Wealth Management ընկերությունը, տեղակացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միլիոնատերերի թիվը կազմել Է 4,69 միլիոն, Հյուսիսային Ամերիկայում՝ 4,68 միլիոն:
Ուսումնասիրությունն անցկացվել Է դեկտեմբերից մինչեւ փատրվարն ընկած ժամանակահատվածում, ուստի դրա արդյունքների վրա չի ազդել Չինաստանի ֆոնդային բորսաների անկումը, որը տեղի Է ունեցել այս տարվա հուլիսին:
«Մի քանի ամսից մենք կիմանանք՝ արդյոք դա Էական ազդեցություն Է ունեցել Չինաստանում բարեկեցության աճի վրա»,-հայտարարել Է Դեւիդ Ուիլսոնը՝ Capgemini-ի ռազմավարական վերլուծության խմբի ղեկավարը:
Հարավարեւելյան Ասիային 2011 թվականին արդեն հաջողվել Է միլիոնատերերի թվաքանակով առաջ Է անցել Հյուսիսային Ամերիկայից: