Իրաքում առևանգված 18 թուրք բանվորներից երկուսն ազատ են արձակվել
International newsԻրաքի մայրաքաղաք Բաղդատում առևանգված 18 թուրք բանվորներից 2-ն ազատ են արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հեÕ ¿ պաշտոնական այցով Բաքվում գտվնող ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը:
Նա հայտնել է նաև ազատ արձակված բանվորների անունները` հավելելով, որ նրանք ազատ են արձակվել Բասրա քաղաքում:
Ավելի վաղ թուրքական «Թարաֆ» պարբերականը հայտնել էր, որ 18 թուրքբանվորներին առևանգած շիական խմբավորումը հրապարակել է տեսանյութ՝ներկայացնելով իր պահանջները: Իրենց «Մահապարտների խումբ» անվանող շիամուսուլմանները տեսանյութում, որտեղ երևում են նաև առևանգված թուրքերը,հայտարարել են, որ բանվորներին ազատ արձակելու դիմաց Էրդողանը պետք էկատարի իրենց պահանջները: Մասնավորապես նրանք պահանջել են թույլչտալ Թուրքիայի տարածքով զինված անձանց մուտքը Իրաք, դադարեցնելՔրդստանից գողացված վառելիքի հոսքը Թուրքիայով: