Արի, հլը տենամ ի՞նչ ես ասում, արի ստե... Բագրատյանը «փոթորիկ» է անում նիստերի դահլիճում
PoliticsԱԺ-ում շարունակվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումները:
Տեղեկացնենք, որ քիչ առաջ նիստերի դահլիճում տեղի ունեցավ հերթական բռնկումը պատգամավորների միջեւ: Վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի միջեւ: Ընդդիմադիր պատգամավոր Լևոն Զուրաբյանի կողմից հնչեցված հարցի եւ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի պատասխանի ժամանակ մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր՝ Հրանտ Բագրատյանը, տեղից գոռալով ՀՀԿ-ական պատգամավորներից մեկի վրա, ով տեղից փորձում էր ռեպլիկներ անել ասաց. «Արի, հլը տենամ ի՞նչ ես ասում, արի ստե...»: Իսկ Վարդան Պողոսյանն էլ իր հերթին փորձեց բարոյախրատական ճառով հանդես գալ՝ իր խոսքն ուղղելով ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին. «Շատ փայլուն տրամաբանություն է, պարո՛ն Բագրատյան»։ Վ. Պետրոսյանի կիսահեգնական խոսքը նյարդայնացրեց Հրանտ Բագրատյանին, ով ոտքի կանգնեց ու նայելով ՀՀԿ խմբակցության շարքերին՝ սկսեց գոռալ. «Անտրամաբանականը ձեր զեկույցն է»: Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «մարտնչող» կողմերին փորձեց հանգստացնել՝ խորհուրդ տալով հաշիվները մաքրել նիստերի դահլիճից դուրս:
Սոսե Չանդոյան