Ստամբուլում հինգհարկանի շենքի փլուզման հետևանքով չորս հոգի վնասվածք է ստացել
International newsՍտամբուլում փլուզվել է հինգհարկանի շենք, չորս հոգի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Թուրքական Haber 7 գործակալության տարածած տվյալների համաձայն` ևս մեկ մարդ շարունակում է մնալ փլատակների տակ: Ներկա պահին տեղանքում աշխատում են փրկարարները: