Հունգարիան արցունքաբեր գազ և ջրցան է կիրառել սահմանին հավաքված սիրիացի փախստականների դեմ
International newsՀունգարիան արցունքաբեր գազ և ջրցան է կիրառել Սերբիայի հետ սահմանին հավաքված սիրիացի փախստականների նկատմամբ:
Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը:
Հունգարական ոստիկանության նման վարվելակերպը պատասխան էր փախստակաների կողմից փշալարն անցնելու փորձերին: Ի պատասխան, Սերբիայի և Հունգարիայի սահմանագծում հավաքած փախստականները շշեր էին սկսել նետել ոստիկանության ներկայացուցչի վրա:
Ավելի վաղ հունգարական դատարանը իրաքցի մի քաղաքացու մեղավոր էր ճանաչել «ապօրինի երկրի սահմանը հատելու համար», արտաքսել երկրից՝ արգելելով նրան մեկ տարվա ընթացքում մուտք գործել Հունգարիա: