ՄԱԿ-ում կքննարկվի Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը
International newsԺնեւում ՄԱԿ-ի գրասենյակում սեպտեմբրի 16-ին լսումներ կանցկացվեն Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի մասին, որոնք կազմվել են մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:
Ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, միջոցառման մասնակիցները կկենտրոնանան Ադրբեջանում 2013 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի վերլուծության վրա:
«Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների ալիքը հասել է գագաթնակետին», -ասվում է միջոցառման մամուլի տեղեկագրում: