Հալեպը հրթիռակոծության է ենթարկվել
International newsՀայաշատ Հալեպում նախօրեին՝ սեպտեմբերի 15-ին, ծանր օր է եղել: Զինված ահաբեկչական խմբավորումներն ավելի քան 200 հրթիռներ են արձակել Հալեպի Համդանիե, Նոր Հալեպ և Մաքրամիե բնակելի թաղամասերի վրա:
Այս մասին տեղեկացնում է «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը: Հրթիռներ ընկնելու հետևանքով 20 մարդ է զոհվել, 100-ից ավելին վիրավորվել են: Վիրավորն երի մեծամասնությունը կանայք ու երեխաներ են:
Հալեպում ջրամատակարարումը կրկին դադարեցված է, իսկ էլեկտրականությունը մեկ ժամով է միանում: Համացանցը շարունակում է չգործել, նաև վառելանյութի տագնապ կա:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Սիրիայում` այդ թվում սիրիահայ վարժարաններում, սեպտեմբերի 15-ին սկսվել է նոր ուսումնական տարին: Հայկական դպրոցներ են գործում Սիրիայի Դամասկոս, Հալեպ, Լաթաքիա, Ղամիշլի, Հասաքե, Քեսաբ, Դերիք նահանգներում: Բերիո թեմն աշխատանքներ է տանում Ռասլ ալ Այնում հայկական դպրոցի վերաբացելու ուղղությամբ: