Հայ շախմատիստները գլխավորում են Նոնա Գափրինդաշվիլու գավաթի խաղարկության մրցաշարային աղյուսակը
SportՀայ շախմատիստները հաջող են հանդես գալիս «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ 2015»-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ 2015» անվանումը կրող օփեն մրցաշարում գերազանց խաղ են ցուցադրում Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Հովիկ Հայրապետյանն ու Տիգրան Կ. Հարությունյանը, որոնք խաղացված 7 տուրերից հ ետո ունեն 5.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արման Միքայելյանն ունի 5 միավոր: Մինչև պայքարի ավարտը մնացել է 2 տուր: