Թուրքիայում ԱՄՆ դեսպանն այցելել է հարձակման ենթարկված թուրքական պարբերականի խմբագրատուն
International newsԹուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսն այցելել է թուրք ազգայնականների կողմից 10 օրվա մեջ երկու անգամ հարձակման ենթարկված թուրքական «Հուրիեթ» պարբերականի խմբագրություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Հուրիեթ»-ը, դիվանագետը խմբագրության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ մամուլի ազատությունը ժողովրդավարական հասարակությունների կարևորագույն տարրերից մեկն է:
«Ես այստեղ եմ, որ ցույց տամ, թե որքան կարևոր է մամուլի ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում»,- նշել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համակիրներըսեպտեմբերի 6-ինառաջին հարձակումն էին գործել երկրում հայտնի «Հուրիեթ»պարբերականի խմբագրության վրա: Հարձակման պատճառը հեռուստատեսայինհաղորդումներից մեկի ժամանակ Նախագահ Ռեջեփ ԹայիփԷրդողանի արածմեկնաբանությունների հրապարակումն է «Հուրիեթ»-ում, ինչը, ԱԶԿ-ի կողմնակիցների կարծիքով, ներկայացվել է խեղաթյուրված ձևով: Ցուցարարները կոտրել էին շենքիմուտքի ապակիներն ուդռները, անվտանգության աշխատակիցների վրա քարեր էիննետել:
Երկրորդ հարձակումն իրականացվել էր սեպտեմբերի 8-ի երեկոյան պարբերականիՍտամբուլի և Անկարայի խմբագրությունների վրա: Ցուցարարները կրկինմահակներով և քարերով մեծ վնաս են հասցրել շենքին, հավաքվածներին հնարավոր է եղել շենքից դուրս հանել միայն ոստիկանության ավելի մեծ թվով ջոկատների ժամանումից հետո: Ոստիկանությունը գործողությունների ժամանակ ձերբակալություններ չի իրականացրել: