ԱԺ-ն սեպտեմբերի 18-ին արտահերթ նիստ կգումարի
PoliticsԱզգային ժողովը սեպտեմբերի 18-ին արտահերթ նիստ կգումարի, որի ընթացքում կշարունակի քննարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտնեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ստորագրել է պատգամավորների նախաձեռնությամբ 2015թ. սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին որոշումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նաղդալյանը:
Նա հայտնեց նաև, որ նիստի ընթացքում քննարկվելու է սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը: