Արոնյանը կիսվել է Բաքվի աշխարհի գավաթի խաղարկության մասին իր տպավորություններով
SportՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դժգոհ է իր ցուցադրած խաղից շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: «Բաքվի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում իսկապես աստղային կազմ է հավաքվել: Ինձ չհաջողվեց նվաճել հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք, բայց իմ նպատակն այլ էր , ես ուզում էի լավ մասնացել Բաքվի աշխարհի գավաթի խաղարկությանը, որն ինձ չհաջողվեց: Արեշչենկոյի հետ բլից պարտիաների շամանակ ես ինչ-որ բան բաց թողեցի, իսկ երկրորդ պարտիայում շատ ավանտյուրիստի պես խաղացի: Կարող եմ ասել, որ առաջին պարտիայում ամոթալի սխալ թույլ տվեցի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Արոնյանը:
Խոսելով Բաքվի աշխարհի գավաթի մասին` Արոնյանը փաստել է. «Կարծում եմ, որ բոլոր շախմատիստները, ովքեր եկել էին Հայատանից, ուրախ էին, որ մեզ լավ ընդունեցին: Խնդիրը գուցե և նրանում էր, որ շախմատիստները սովոր են դուրս գալ փողոց, քայլել երկար ժամանակ: Բնական է, որ դա իր արդյունքը թողեց ընդհանուր պատկերի վրա: Ինչ վերաբերվում է շախմատային Օլիմպիադային, ապա ես պատրաստ եմ վերադառնալ Բաքու և այստեղ կրկին շախմատ խաղալու»:
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանը դուրս մնաց արդեն երկրորդ տուրից՝ պարտվելով Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրի Արեշչենկոյին: