Կառլոս. Ինձ համար լավագույնը Նեյմարն է
SportԲրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը գովասանքով է խոսել հայրենակից Նեյմարի մասին:
-Մարդիկ միշտ խոսում են Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին, սակայն ինձ համար լավագույնը Նեյմարն է: Կարծում եմ՝ «Բարսելոնայում» նա շատ ավելի մեծ աշխատանք է կատարում, քանի որ այստեղ ձևավորված թիմ կա, իսկ Բրազիլիայի հավաքականի կազմը դեռ ձևավորվում է,-Կառլոսի խոսքը մեջբերված է «AS»-ից: