Կոստա. «Արսենալի» հետ խաղն իրավիճակը շտկելու հնարավորություն է
Sport«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան կարծում է, որ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հանդիպումը հիանալի հնարավորություն է ստեղծված իրավիճակը շտկելու համար: Հիշեցնենք, որ գործող չեմպիոնն այժմ ունի ընդամենը 4 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը:
-Չկա ավելի լավ բան, քան «Արսենալի» հետ հանդիպումը, հաղթանակը և իրավիճակը շտկելու հնարավորությունը: Եթե մենք հաղթենք, մեկ քայլ առաջ կկատարենք և ձեռք կբերենք վստահություն: Ծանոթ ենք մրցակցի հնարավորություններին, սակայն պետք է հանգիստ լինենք: Մենք բարձր մակարդակ ունենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար,-Կոստայի խոսքը մեջբերված է Daily Star -ից:
«Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 19-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 15:45-ին: