Մեծ Բրիտանիան կքվեարկի բարենորոգված ԵՄ-ին անդամակցումը պահպանելու օգտին. Քեմերոն
International newsՄեծ Բրիտանիան հանրաքվեի ընթացքում կքվեարկի Եվրամիությանն անդամակցումը պահպանելու օգտին, եթե Բրյուսելը հաշվի առնի բանակցային գործընթացի շրջանակներում հանրակցության բարենորոգման նրա պահանջները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 17-ին այս մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ Լոնդոնում ելույթ ունենալով գործարարության ներկայացուցիչների առջեւ:
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը նշել Է, որ Եվրամիության բարենորոգման իր ռազմավարությունը հանգում Է շուկայում հավասար հնարավորությունների տրամադրմանն ինչպես եվրոգոտու անդամ երկրներին, այնպես Էլ նրանց, ովքեր դրա կազմի մեջ չեն: Քեմերոնն առանձնապես նշել Է «միգրացիայի հիմնախնդրի նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն հաստատելու անհրաժեշտությունը»: «Ես հավատում եմ, որ այս ամենը հնարավոր Է: Կարծում եմ, որ բանակցություններն արդյունավետ ընթացք ունեն եւ համոզված եմ, որ, երբ հանրաքվե անցկացվի, ես կարող եմ բրիտանացի ժողովրդին ասել, որ մենք մնում ենք բարենորոգված Եվրոպայում»,- հավելել Է նա:
Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցման հարցի շուրջ հանրաքվեն, ինչպես խոստանում Է Քեմերոնը, պետք Է տեղի ունենա մինչեւ 2017 թվականի վերջը, սակայն տեղական մի շարք զանգվածային լրատվամիջոցներ կարծում են, որ քվեարկությունը կարող Է կազմակերպվել արդեն հաջորդ տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: