«Բորուսիա»-ն «Կրասնոդար»-ին հաղթեց բնավորության շնորհիվ. Թոմաս Տուխել
SportԴորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի կարծիքով, «Բորուսիա»-ն Եվրոպայի լիգայի խմբային փուլում հաղթեց «Կրասնոդար»-ին բնավորության շնորհիվ:
««Կրասնոդար»-ը բավականին լուրջ մրցակից է, և առաջին խաղակեսում մեզ մոտ խաղը չէր ստացվում: «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներին չէր հաջողվում կարգավորել հանդիպման ընթացքը և կառավարել գնդակի ընթացքը: Իսկ ահա երկրորդ կեսում մենք տիրեցինք նախաձեռնությանը և կարողացանք հաղթել բնավորության շնորհիվ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թոմաս Տուխելի խոսքերը մեջ է բերում գերմանական Ruhrnachrichen-ն կայքը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Բորուսիա»-«Կրասնոդար» խաղում դորտմունդցիները կարողացան վերջին րոպեին հաղթանակ կորզել: Դորտմունդում կայացած խաղում առաջինը հաշիվը բացեցին «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստները` հանդիպման մեկնարկից 12 րոպե անց: Գոլն իր ակտիվում գրանցեց Մամաևը: «Բորուսիա»-ն հաշվի հավասարությունը վերականգնեց միայն առաջին խաղակեսի ավելացված րոպեին` Գինտերի խփած գոլի շնորհիվ: Եվ միայն հիմնական ժամանակի ավելացված երկրորդ րոպեին «Բորուսիա»-ն խփեց երկրորդ գնդակը և հաղթանակ կորզեց «Կրասնոդար&r aquo;-ից: