ԵՏՀ-ն դյուրացնում Է անձնական փոխադրամիջոցների ժամանակավոր ներկրումը ԵԱՏՄ-ի երկրների տարածք
International newsՍեպտեմբերի 19-ին ուժի մեջ կմտնի «Անձնական օգտագործման փոխադրամիջոցների ժամանակավոր ներկրման առանձին հարցերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումը, որը կդյուրացնի ավտոտերերի գտնվելը ԵԱՏՄ-ի երկրների տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՏՀ-ի մամուլի տեղեկագրում:
Ավելի վաղ փոխադրամիջոցների ժամանակավոր ներկրման սկզբնական ժամկետը, որը կարող Էր սահմանել մաքսային մարմիննը, կազմում Էր մինչեւ երեք ամիս: Ընդսմին մինչեւ մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետի լրանալը ավտոմեքենան դուրս չբերելու դեպքում, անկախ պատճառներից, նախատեսված Էր մաքսատուրքերի ու հարկերի պարտադիր վճարում, որոնք մի շարք դեպքերում համադրելի Էին միջին դասի ավտոմեքենայի արժեքին: Բացի այդ, վարչական պատասխանատվություն Էր նախատեսվում այն երկրի օրենսդրությանը համապատասխան, որտեղ այդ ավտոմեքենան հայտարարագրվել Է այն ներկրելիս:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի որոշումը չեղյալ Է հայտարարում մաքսային մարմնի կողմից փոխադրամիջոցների ժամանակավոր ներկրման եռամսյա սկզբնական ժամկետի սահմանման պարտադիր լինելը: Ընդունված որոշումը թույլ կտա բացառել ժամանակավոր ներկրման ժամկետը երկարացնելու համար մաքսային մարմնին դիմելու անհրաժեշտությունը, որը հաճախ բավականին հեռու Է տեղակայված քաղաքացու գտնվելու վայրից: Դրա հետ մեկտեղ ժամանակավոր ներկրման ժամկետը պետք Է սահմանվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքի հաշվառմամբ՝ կախված Միության տարածքում քաղաքացիների գտնվելու տեւողությունից, ընդհուպ մինչեւ ժամանակավոր ներկրման առավելագույն թույլատրելի ժամկետը: Միության քաղաքացիների համար այդ ժամկետը կազմում Է վեց ամիս, օտարերկրյա քաղաքացիների համար՝ մեկ տարի:
Բացի այդ, ԵՏՀ-ի կոլեգիայի որոշմամբ նախատեսված Է, որ նույնիսկ ժամանակավոր ներկրման լրացած ժամկետով փոխադրամիջոցը կարելի Է դուրս բերել առանց մաքսատուրքի վճարման (բայց առավելագույն թույլատրելի ժամկետի սահմաններում):
Համանման մոտեցումները կվերաբերեն նաեւ Միության մաքսային տարածքից արդեն դուրսբերված փոխադրամիջոցներին. եթե դուրս Է բերված՝ վճարելու հարկ չկա: