Yerevan, 17.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նավթի շուկան ավելի անկանխատեսելի է դառնալու

Interview

Գաղտնիք չէ, որ համաշխարհային տնտեսությունը որքան զգայուն է նավթի գների վարքագծի նկատմամբ: Թեև Հայաստանը նավթ արդյունահանող երկիր չէ, սակայն նույնպես «նավթի գնից կախված» երկիր է, այսինքն նավթի գների աճը և նվազումը զգալի ազդեցություն է թողնում նաև հայկական տնտեսության վրա: Հայկական տնտեսության համար կարևոր է ռուսական ռուբլու կայունությունը, իր հերթին ռուսական ռուբլու կայունության վրա ազդող ամենակարևոր գործոնը նավթի գինն է: Թե ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում համաշխարհային շուկայում նավթի գների հետ կապված և ի՞նչ միտումներ են սպասվում ապագայում, զրուցեցինք Հայաստանի ազգային պոլիտեխնիկակական համալսարանի «Տնտեսագիտության և կառավարման» ամբիոնի դոցենտ Սարգիս Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, Չինաստանի տնտեսության վիճակի մասին վերաբերող լուրերը տևական ժամանակ ճնշման տակ են պահում նավթի շուկան: Օգոստոսի վերջին նավթի գների կտրուկ անկումը, ապա նույնքան արագ վերականգնումը նույնպես պատճառաբանվում է չինական ֆոնդային բորսաների անկումով և յուանի դեվալվացիայով: Կարելի՞ է ասել, որ նավթի գները այդ ցնցումներից հետո կայունացել են:

-Կարելի է ընդամենը ասել, որ նավթի գները պարզապես գտնվում են մի նոր մակարդակում, որը տատանվում է 45-50 դոլլար միջակայքում: Խոսքը ժամանակավոր կայունացման մասին է՝ չմոռանանք, որ նավթը նաև ֆինանսական ակտիվ է և ցանկացած պահի, կախված ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձություններից, նավթի գները կարող են կտրուկ փոփոխությունների ենթարկվել: Չմոռանանք նաև աշխարհաքաղաքական գործոնները, որտեղ ցանկացած իրադարձություն կարող է նավթի գների տատանումների պատճառ դառնալ: Իմիջիայլոց չինական գործոնը, որքան էլ կարևոր էր, սակայն ամենակարևորը չէր, այս վերջին ցնցումները բացատրելու համար՝ պարզապես Չինաստանի ֆոնդային բորսաներում ստեղծված իրավիճակից օգտվեցին սպեկուլյանտները և ինվեստորները, որոնց ստեղծած աժոտաժի պատճառով նավթի գների և´ անկումը, և´ աճը ավելի մեծ տիրույթում տեղի ունեցավ, և դրանով նրանք աշխատեցին հսկայական միջոցներ: Իսկ երկարատև կտրվածքով նավթի գները ճնշման տակ են գտնվում նաև ամերիկյան ԴՊՀ-ի կողմից տոկոսադրույքի հնարավոր բարձրացման սպասելիքների պատճառով: Ազդում են նաև այլ ամերիկյան ինդիկատորներ՝ հանույթի ծավալները, էներգակիրների պահուստների փոփոխությունները:

-Այդ դեպքում ինչո՞վ բացատրել Չինաստանի տնտեսության աճի դանդաղեցմամբ պայմանավորված լուրերի ազդեցությունը նավթի շուկաների վրա, եթե չինական գործոնը այդքան կարևոր չէ:

-Չինաստանի գործոնը միշտ էլ կարևոր է և կարևոր է լինելու: Սակայն ավելացնեմ, որ թեև չինական տնտեսությունը, մասնավորապես արդյունաբերությունը աճի դանդաղեցման միտումներ է ցույց տալիս և այդ լուրերը բացասական են ազդում նավթի գների վրա, սակայն իրականում նավթի նկատմամբ Չինաստանի պահանջարկը, ոչ թե նվազել է, այլ նույնիսկ աճել է: Չինաստանը այսօր օգտվելով նավթի գների անկումից, ավելի շատ էժան նավթ է պահուստավորում, քան նախկինում էր և այդ տեսակետից նավթի նկատմամբ պահանջարկը ոչ թե նվազել է, այլ աճել է այդ երկրում: Ընդհանրապես, ընթացիկ տարում ամբողջ աշխարհում նավթի սպառումը դանդաղ աճում է՝ Եվրոպայում տնտեսությունը վերականգնվում է, այնտեղ նույնպես աճում է նավթի նկատմամբ պահանջարկը, այն աճում է Հնդկաստանում և այլ զարգացող երկրներում: Աճում է նաև ԱՄՆ-ում: Էժանացող վառելիքը բերում է նավթամթերքի պահանջարկի աճին: Պարսից ծոցի նավթարտահանող երկրներում հիմնվել են էներգակիրներ վերամշակող բազմաթիվ ձեռնարկություններ, կառուցվել են հսկա քաղաքներ, որոնք սպառում են հսկայական ծավալի էներգիա: Կյանքի մակարդակը բարելավվում է նաև Չինաստանի պրովինիցաներում, ընդլայնվում է ավտոմոբիլային պարկը: Այսինքն համաշխարհային տնտեսության վիճակը այնքան էլ վատ չէ, որքան ներկայացվում է և էժան նավթը խթանում է համաշխարհային տնտեսության վերականգմանը:

-Պարոն Մանուկյան, եթե ի տարբերություն նախորդ տարվա, նավթի նկատմամբ պահանջարկը այս տարվա ընթացքում աճել է, ինչո՞վ բացատրել նավթի գների անկումը, չէ որ այդ դեպքում այն պետք է աճեր:

-Բանն այն է, որ արագ տեմպերով աճում է նաև նավթի արդյունահանման առաջարկը: Օրական կտրվածքով նավթի առաջարկը 1,5-2 մլն. բարելով գերազանցում է պահանջարկին: Այսինքն 2015թ.-ին նավթի առաջարկի տեմպերը ավելի արագ են աճել, քան պահանջարկի տեմպերը: Նախ նավթ առաջարկող երկրների քանակն է ավելացել շուկայում՝ հիմնականում աֆրիկյան երկրների հաշվին: Շուկայում է կրկին Իրաքը իր 3 մլն. բարել նավթով, սանկցիաներից հետո պատրաստվում է Իրանը մուտք գործել, խոստանալով ավելացնել իր արդյունահանման հզորությունները ևս 1մլն. բարելով, դա էլ է ազդում շուկայի տրամադրվածության վրա: Չմոռանանք այդքան խոսվող ամերիկյան թերթաքարային նավթի մասին: Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը աշխատում են իրենց առավելագույն հզորությունների սահմաններում: Նավթի շուկայի համար կատաղի պայքար է մղվում, որտեղ նավթարդյունահանող երկրները փորձում են իրենց զբաղեցրած շուկան չկորցնել: Չնայած ցածր գների և տնտեսական վնասի փորձում են դուրս չգալ այդ շուկայից, քանի որ այդ տեղը այլ երկրներ կզբաղեցնեն: Այդ պատճառով է, որ ՕՊԵԿ-ի մեջ համաձայնության չեն գալիս կրճատելու նավթի արդյունահանումը, որի արդյունքում նավթի գները կբարձրանան: Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և Էմիրաթները վախենում են կրճատել արդյունահանումը, որի հետևանքով գները կբարձրանան, արդյունքում կկորցնեն իրենց շուկաները Արևելքում և դրանից կօգտվեն այլ երկրներ: Բացի այդ Սաուդյան Արաբիան դեմպինգի միջոցով փորձում է մրցակցությունից դուրս հանել ամերիկյան թերթաքարային ընկերություններին, ինչու չէ նաև ռուսական ընկերություններին, այն հույսով, որ դրանք երկար ժամանակ չեն կարողանա աշխատել նավթի ցածր գների պայմաններում:

-Շատ էր խոսվում, որ թերթաքարային նավթ արդյունահանող ամերիկյան ընկերությունները չեն դիմանա նավթի ցածր գներին և դուրս կմնան մրցակցությունից:

-Խոսքը վերաբերում էր ոչ միայն թերթաքարային նավթ արդյունահանող ընկերություններին, այլ նաև այլ տեխնոլոգիական եղանակներով նավթ ստացող ընկերություններին՝ խորջրյա նավթային հանքավայրերը շահագործող, կամ ծանր նավթ արդյունահանող և մշակող, ինչպես նաև բիտումացված նավթային ավազներից նավթ ստացող ընկերություններին: Թեև որոշակի ընկերություններ փակվեցին կամ սննկացան, սակայն թերթաքարային նավթ արդյունահանող ամերիկյան ընկերությունները ավելի կենսունակ գտնվեցին և հիմա էլ դիմանում են մրցակցությանը: Դա բացատրվում է հետևյալով՝ այդ տեխնոլոգիաներով ոչ ավանդական նավթի արդյունահանման ծախսերը նույնպես արագ նվազեցին, եթե անցած տարի ինքնարժեքը կազմում էր 30-40 ամերիկյան դոլլար մեկ բարելի համար, ապա այժմ դրանք նույնիսկ նվազել են հասնելով 20 դոլլարի: Այսինքն նվազեցին նավթի գները, նվազեցին նաև արդյունահանման և կորզման ծախսերը: Մի փոքր վատ է վիճակը կանադական բիտումատար նավթային ավազներ մշակող ընկերությունների, ինչպես նաև Վենեսուելայի համար, որը ծանր նավթ է արդյունահանում, որոնք վնասներով են աշխատում և փակվում են: Սաուդյան Արաբիայի նպատակն է դադարեցնել բանկերի կողմից այլընտրանքային նավթի նախագծերի ֆինանսավորումը և հեջավորումը: Սակայն ցածր գներին Սաուդյան Արաբիան էլ չի կարող երկար դիմակայել, թեև դեռ շահույթ ունի, սակայն օգուտները զգալի նվազել են և այս երկրի բյուջեի ճեղքվածքը կազմել է 20 տոկոս, իսկ ամերիկյան թերթաքարային ընկերությունները դեռևս հաջողությամբ դիմակայում են սաուդցիներին:

-Իսկ ի՞նչ կասեք ավանդական նավթարդյունահանման ոլորտի վերաբերյալ:

-Այստեղ էլ վիճակը այնքան վատ չէր, թեև բազմաթիվ ընկերություններ սննկացան, սակայն այդ ընկերություններին ձեռք բերեցին ավելի հզոր ընկերություններ, որոնք կարողացան կապիտալ ներդրումներ անել, զարգացած տեխնոլոգիաներ կիրառել և նավթի արդյունահանումը այդ նավթահորերում չդադարեց և արդյունահանման տեմպերը չնվազեցին ցածր գների պատճառով, ինչպես ենթադրվում էր: Ճիշտ է հարյուրավոր նավթահորեր էլ փակվեցին, այդ թվում նաև ԱՄՆ-ում, բայց դրանց մեծ մասը արդեն պաշարները սպառված նավթահորեր էին և ներդրումները ետգնած էին: Բացի այդ նավթային բիզնեսը ԱՄՆ-ում հեջավորված է: Խանգարող հանգամանք էր այն, որ նախկինում նավթի բարձր գների ժամանակ կատարված ներդրումները իրենց հերթին դեռ չեն ետգնվել, ինչը լրացուցիչ բեռ է ստեղծում նավթային ընկերությունների վրա, որոնք պարտք են վարկատուներին 200-300 մլրդ. դոլլար: Այնուամենայնիվ, փաստացի, ներկա պահին ԱՄՆ-ում ավելի շատ նավթ է արդյունահանվում, քան նախորդ տարի այս ժամանակահատվածում, սակայն սպասվում է, որ եկող տարի այն կկրճատվի, բայց ոչ մեծ ծավալով և շուկայի վրա ազդեցություն չի թողնի, քանի որ ցածր գների պատճառով զգալիրորեն կրճատվեցին ներդրումները այս ոլորտում: Իսկ շատ երկրներ, որտեղ նավթի արդյունահանումը և տեղափոխումը թանկ է նստում, և աշխատում են վնասով կամ ցածր շահույթով, այնուամենայնիվ շուկայից դուրս չեն գալիս շուկան չկորցնելու համար, ստանում են նաև պետության աջակցությունը, հասկանալով որ երկարաժամկետ կտրվածքով դա արդարացված է: Այսինքն, ընկերությունները աշխատում են ընթացիկ փոքր շահույթով կամ վնասով, սակայն երկարաժամկետ հեռանկարի հույսով: Ահա այս պատճառով է, որ ցածր գների հետևանքով նավթի արդյունահանման տեմպերը չնվազեցին, նույնիսկ աճում են: Ինչպես նշեցի, ցածր գների պատճառով, կապիտալ ներդրումները նվազել են, ինչը ապագայում զգացնել կտա առաջարկի ծավալների առումով: Սակայն գների աճի դեպքում, արագ ներդրումները կհոսեն այս ոլորտ և արդյունահանման ծավալները կավելանան:

- Միջազգային հայտնի փորձագետների մի մասը կարծում է, որ եկող տարի նավթի պրոֆիցիտի արդյունքում նավթի գները կնվազեն մինչև 20 դոլլար, իսկ մյուս մասը կարծում է, որ պրոֆիցիտը կփոքրանա, և արդյունքում գները կհասնեն 60-70 դոլլարի և կամ ավելի: Ձեր կարծիքով, ի՞նչ է սպասվում նավթի շուկայում մոտ հեռանկարում:

-Նախ սպասվում է, որ պահանջարկի տեմպերը ավելի արագ կաճեն, քան առաջարկի տեմպերը և գների որոշակի աճ կլինի, սակայն եկող տարի ավելցուկի պատճառով դիսբալանսը դեռ կպահպանվի: Եթե նավթի գների մասին կանխատեսումներ ենք անում, պետք է հստակ կանխատեսել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով: Նավթի շուկան շատ դինամիկ համակարգ է, անկանխատեսելի, բազմաթիվ արտաքին գործոններ են առկա, և որ որքան էլ տրամաբանորեն հիմնավորես, միևնույն է միշտ էլ անսպասելի իրադարձություններ են տեղի ունենում: Իմիջիայլոց, ձեր կողմից վերը նշված փորձագետների երկու խումբն էլ լրիվ տրամաբանորեն են հիմնավորում իրենց կանխատեսումները, սակայն, դժվար է ասել, թե ինչ տեղի կունենա նավթի շուկայում վերը նշված ժամանակահատվածներում: Այստեղ նորից կարևորում եմ սպեկուլյանտների գործոնը և այլ անկանխատեսելի ֆունդամենտալ գործոնները: Իսկ ներկա պահին ինվեստորները և տրեյդերները անկման վրա են խաղում:

-Նավթային պաշարների սպառումը պատճառ չի դառնա համաշխարհային տնտեսության փլուզմանը:

-Նախ նավթային պաշարների մոտակա ժամանակներում արագ սպառման մասին խոսելը դեռ վաղ է: Ավելի շուտ խոսքը կարող է վերաբերել «թեթև» նավթին, կամ ավելի ճիշտ «էժան» նավթին, որի պաշարները իսկապես մեծ արագությամբ սպառվում է: Իսկ ընդհանրապես նավթի հաստատված պաշարները կազմում են՝ 1,5-1,7 տրիլիոն բարել, որը կբավականացնի սպառման այս տեմպերի դեպքում ևս 50-60 տարի, բացի այդ կանխատեսվող պաշարները կազմում են մոտ 1,5 տրիլիոն բարել, իսկ բիտումատար նավթային ավազների պաշարները գնահատվում են 3,4 տրիլիոն, թերթաքարային նավթի պաշարները՝ 2,8-3 տրիլիոն, չմոռանանք նաև խորջրյա նավթի, շելֆային նավթի, արկտիկական և անտարկտիդայի նավթային պաշարների մասին: Այսինքն, եթե նույնիսկ նավթը բավականին թանկանա, համաշխարհային տնտեսությունը դեռևս երկար ժամանակ կկարողանա իրեն ապահովել այս կարևոր էներգետիկ ռեսուրսով:

Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable