ԱՄՆ ՊՆ քարտուղարի տեղակալի օգնականը ժամանել է Ադրբեջան
International newsԱՄՆ-ի պաշտպանության նախարարության` Պենտագոնի քարտուղարի տեղակալի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի գործերով օգնական Էվելին Ֆարկասը ժամանել է Բաքու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ին հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատանը` նշելով, որ այցի նպատակը երկու երկրների միջեւ համագործակցության քննարկումն է:
Ենթադրվում է, որ կարճաժամկետ այցի ժամանակ ամերիկացի պաշտոնյան հանդիպումներ կունենա Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց հետ, եւ կքննարկի երկկողմ հարաբերություններին, այդ թվում` անվտանգության ոլորտում համագործակցությունը եւ պաշտպանությանը վերաբերող հարցեր: