«Իմ ժամանակավոր հեռանալը սցենարի, այլ ոչ թե կոնֆլիկտի արդյունք էր». Մարիամ Ադամյանը՝ «Բախտաբեր» սերիալի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Բախտաբեր» հեռուստասերիալի Անուշի կերպարով հայտնի դարձած դերասանուհի Մարիամ Ադամյանը, ով նաեւ «32 թատրոն»-ի դերասանուհիներից է, Life.panorama.am-ին այսօր պատմեց սերիալից հեռանալու պատճառների եւ առաջիկա աշխատանքների մասին.
«Հեռուստասերիալում տեւական դադար է ինձ մոտ, այս պահին չեմ նկարահանվում «Բախտաբեր»-ում, քանի որ իմ կերպարի հետ կապված սցենարային գիծն այդպես ընթացավ, որի հետ ես համաձայն եմ. հատուկ պետք է շեշտեմ, որ ոչ մի խնդիր չկա իմ եւ հեռուստասերիալից եւ ոչ մեկի հետ, այսինքն՝ իմ ժամանակավոր հեռանալը սցենարի, այլ ոչ թե կոնֆլիկտի արդյունք էր»,- նշեց դերասանուհին:
Հարցին, թե Անուշի կերպարը կլինի՞ արդյոք «Բախտաբեր» հեռուստասերիալի համանուն գեղարվեստական ֆիլմում, Մարիամ Ադամյանը պատասխանեց. «Անկեղծ ասած այդ առումով կոնկրետ ոչ մի տեղեկության ես չեմ տիրապետում, քանի որ այս պահին նկարահանվում եմ մեկ այլ գեղարվեստական ֆիլմում, չգիտեմ էլ կհասցնեմ արդյոք մասնակցել «Բախտաբեր» ֆիլմի նկարահանումներին, ամեն դեպքում եթե հասցնեմ, սիրով կցանկանամ նաեւ այնտեղ հանդես գալ»:
Շարունակությունը՝ այստեղ: