Մուշում մի շարք տարածքներ «հատուկ անվտանգության գոտի» են հայտարարվել
International newsԹուրքիայի Մուշ նահանգի Վարթո գավառի մի շարք հատվածներ «հատուկ անվտանգության գոտի» են հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Մուշի նահանգապետարանից արած հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշում է կայացվել Վարթոյի բնակիչների կյանքին սպառնացող վտանգը հաշվի առնելով:
Տարածքները կշարունակեն «հատուկ անվտանգության գոտի» մնալ մինչև սեպտեմբերի 29-ը: