Yerevan, 31.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ Նախագահը շրջայց կատարեց 65 ուսանող ընդունած Մոսկվայի պետհամալսարանի Երևանի մասնաճյուղում

Society

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի նորաբաց մասնաճյուղն իր դռերը բացել է65 ուսանողի համար, որոնցից 15-ը սովորում են պետպատվերի հիմունքներով: Սեպտեմբերի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց համալսարան, շրջայց կատարեց նորաբաց կրթական համալիրում, ծանոթացավ շենքային պայմաններին, կահավորված դասասենյակներին, գրադարանին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համալսարանի նիստերի դահլիճում կայացավ միջոցառում, որին մասնակցում էր Նախագահ Սերժ Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, այլ պաշտոնյաներ, ներկա էր Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյը, երևանյան մասնաճյուղի տնօրենը, ուսանողադասախոսական կազմը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ մոսկովյան համալսարանի երևանյան մասնաճյուղի բացումը կբերի մրցակցություն, որն էլ կապահովի բարձրագության կրթության որակի աճ:  «Ակնհայտ է, որ ուսանողների համար պայքար է գնալու, Հայաստանը հարստանալու է ևս մեկ կրթական ծառայություն մատուցող օջախով: Ինձ համար դա ուրախալի է, քանի որ դա բերելու է կրթության որակի հետևողական աճի: Ուսանողները ցանկանում են ընտրել լավագույնը, ակնհայտ է, որ Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը դառնալու է մրցակցություն բերող, կրթության նոր ստանդարտներ, որակներ ապահովող բուհ»,-նկատեց նախարարը:

Բերելով Հայաստանում գործող Ամերիկյան և Ֆրասնիական համալասարնների օրինակը, Արմեն Աշոտյանը նշեց, որ դրանք դարձան հայաստանյան կրթական ներկապնակի հետաքրքիր երանգներից մեկը: «Ես հույս ունեմ, որ ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղը կհարստացնի մեր կրթապնակը ևս մեկ պայծառ գույնով: Ի վերջո այս ամենից շահելու է հասարակությունը, տնտեսությունը»,-ավելացրեց Արմեն Աշոտյանը: Նրա դիտարկմամբ` համալսարանի բացումը նաև հայ-ռուսական հումանիտար համագործակցության ամենակարևոր նախաձեռնություններից մեկն է:

Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի խոսքով` համալասրանները յուրաքանչյուր երկրի ապագան են, քանի որ այստեղ են կրթություն ստանում մեծ հավակնություններ ունեցող երիտասարդներ: «Նրանք հետագայում կաշխատեն իրենց երկրի բարեկեցության, քաղաքակրթության, գիտության առաջընթացի համար: Դրա համար է, որ պետություններն ադքան կարևորում են իրենց համալսարանների գոյությունը»,-ասաց ՄՊՀ ռեկտորը:

Նա նշեց, որ գոհ է երևանյան մասնաճյուղի թե’ շենքային պայմաններից, թե’ կահավորումից և թե’ դասավանդման որակից: «Լավ տպավորություն թողեց մեզ վրա այս մասնաճյուղը,  այստեղ կան լավ պայմաններ բարձրակարգ կրթություն ստանալու համար, գրադարանն է շատ լավը: Այն ամենաժամանակակիցներից մեկն է»,-շեշտեց Վիկտոր Սադովնիչիյը:

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Արման Զարգարյանը նշեց. «Մեր կատարած նախապատրաստական աշխատանքները  բավականին դրական ենք գնահատում և 65 ուսանող ունենալը նվաճում ենք համարում: Տարեկան ակնկալում ենք ավելի քան 100 ուսանող ընդունել` չնայած ավելի մեծ թվով ուսանողներ ունենալու ծրագրեր էլ կան: Ուսումնական պայմանները, մասնաշենքի կահավորվածությունը թույլ է տալիս շատ ավելի մեծ թվերով ուսանողներ ունենալու մասին խոս ել»:

Արման Զարգարյանի տեղեկացմամբ` ուսման վարձերն` ըստ ֆակուլտետների տարբերվում են, ամենացածրը` 1 միլիոն 500 հազար դրամ է տարեկան, ամենաբարձրը`1միլիոն 8 հազար դրամ: «Այն, որ Երևանի մասնաճյուղը գործում է Մոսկվայի պետական համալսարանի ուսումնական ծրագրի համաձայն, դասընթացներն իրականցնում են հիմնականում մոսկովյան համալսարանի կողմից գործուղված դասախոսները, ապա վարձի չափը գտնում ենք խելամիտ ու նպատակահարմար»,-ավելացրեց տնօրենը:

Նա նշեց, որ իրենց ուսանողներն աշխատաշուկայում կլինեն ավելի մրցունակ ու հմուտ մասնագետներ:

ՄՊՀ երևանյան մասնաճյուղի Լեզվաբանության ֆակուլտետի ուսանող Արման Վարդանյանը համալսարանի մասին տեղեկացել է գովազդի միջոցով, այնուհետև ծանոթացել է ուսումնական գործընթացի մանրամասներին ու որոշել ընդունվել հենց այստեղ: «Ընտրեցի այս համալսարանը, որովհետև կրթությունն այստեղ որակյալ է, ու դիպլոմն ընդունվում է համարյա ամբողջ աշխարհում, ապագան ավելի բարեկեցիկ կլինի: Ընտրել եմ լեզվաբանության ֆակուլտետը, որովհետև լեզուներ շատ եմ սիրում»,-ասաց ուսանողը` ավելացնելով, որ դասապրոցեսը բավականին խիստ է ու արդյունավետ:

2015 թվականին Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը ՀՀ ԿԳՆ-ից ստացել է բակալավրի և մագիստրոսական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիա: ՀՀ կառավարության որոշմամբ` մասնաճյուղին տրամադրվել է 15 պետական պատվերով տեղ` տարկետման իրավունքով:

ՄՊՀ երևանյան մասնաճյուղում ընդունելության գործընթացին մասնակցել է 101 ուսանող, բուհի ուսանող է դարձել 65-ը, 15-ը սովորում է պետպատվերի, 50-ը` պայմանագրային հիմունքներով: Դասընթացներն անցկացվում են հինգ մասնագիտություններով` կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, իրավագիտություն, լրագրություն, լեզվաբություն և միջազգային հարաբերություններ: Պետպատվերի տեղերը բաշխվել են հետևյալ կերպ` կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա` 8 տեղ, լեզվաբան ություն 4 տեղ, լրագրություն` 3 տեղ:

Ուսուցումն իրականացվում է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ուսումնական ծրագրերով` ապահովելով բակալավրի և մագիստրատուրայի միասնական ուսուցում: Ուսման տևողությունը բակալավրիատում 4 տարի է, իսկ մագիստրատուրայում` 2 տարի:

Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման հիմքը դրվել է 2011 թվականի հոկտեմբերի 24-ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՄՊՀ ուսանողների մոսկովյան հանդիպման ժամանակ: Այդ օրը ՄՊՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ ՀՀ նախագահին շնորհվել է ՄՊՀ-ի Պատվավոր պրոֆեսորի կոչում:

ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյը Սերժ Սարգսյանին հանձնել է համապատասխան դիպլոմն ու մեդալը` Ռուսաստանի ու Հայաստանի միջև կապերի ամրապնդման, հայ ու ռուս ժողովուրդների գիտության ու կրթության զարգացման և ՄՊՀ-ի հետ արդյունավետ համագործակցության գործում ունեցած մեծ ավանդի համար:

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank