ԳՖՀ-ն հանդես Է գալիս ԻՊ-ի դեմ պայքարում ՌԴ-ի հետ Արեւմուտքի համակարգված գործողությունների օգտին
International newsԳՖՀ-ն հանդես Է գալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին Ռուսաստանի մասնակցության օգտին, բայց Մոսկվայի գործողությունները պետք Է փոխհամաձայնեցվեն Արեւմուտքի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, Բեռլինում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարարության ներակյացուցիչը:
«Բնականաբար, ԻՊ-ի դեմ պայքարին մենք հավանություն ենք տալիս»,-նշել Է նա: «Մենք շահագրգռված ենք, որ Ռուսաստանը ԻՊ-ի դեմ պայքարին մասնակցի Արեւմուտքի երկրների հետ համաձայնեցված ձեւաչափով»,-ասել Է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ահաբեկիչներին հակազդման գործին Մոսկվայի մասնակցության ասպեկտները պետք Է համակարգվեն Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ նրանց գլխավորած կոալիցիայի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: