Բրազիլացի յուրաքանչյուր հինգերորդ երրորդդասարանցին չի կարողանում նախադասություն կարդալ
International newsԲրազիլիայի հանրակրթական դպրոցներում երրորդ դասարան փոխադրված յուրաքանչյուր հինգերորդ աշակերտը կարողանում Է միայն առանձին բառեր կարդալ, բայց ոչ թե կապակցված նախադասություններ: Սրանք են հետազոտության տվյալները, որոնք սեպտեմբերի 17-ին հրապարակել Է երկրի կրթության նախարարությունը: Դրա հետ մեկտեղ դպրոցականների կեսից ավելին կարող Է տեղեկատվություն ընկալել միայն շատ համառոտ տեքստից, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Ստացված տվյալները խիստ անհանգստություն են առաջացնում: Անհրաժեշտ Է շտապ միջոցներ ձեռնարկել, եթե մենք ցանկանում ենք անգրագիտության վերացման հասնել կրթության բնագավառի Ազգային ծրագրերին համապատասխան»,-հայտարարել Է գերատեսչության ղեկավար Ռենետո Ժանինե Ռիբեյրուն:
Ինչ վերաբերում Է մաթեմատիկային, ապա ցուցանիշները, որոնք ստացվել են բրազիլական դպրոցներում անցկացված թեստավորման արդյունքում, նույնպես լավատեսություն չեն ներշնչում: Երկրի վարչատարածքային միավորների մեծ մասում երրորդ դասարանի աշակերտները չեն կարողանում լուծել միանիշ թվերից մինչեւ եռանիշ թվեր պարունակող հավասարումներ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, որոնք հրապարակվել են 2014 թվականի դեկտեմբերին, Բրազիլիան աշխարհում ութերորդ տեղն Է զբաղեցնում անգրագետ քաղաքացիների բացարձակ թվով: Խոսքը 13 միլիոն մարդու մասին Է: Այդ ցուցանիշով հարավամերիկյան այս երկիրը զիջում Է միայն Հնդկաստանին, Չինաստանին, Պակիստանին, Բանգլադեշին, Նիգերիային, Եթովպիային եւ Եգիպտոսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: