Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ Է տեղի ունեցել
International news6,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Չիլիի ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին հաղորդել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել Է սեպտեմբերի 18-ին Երեւանի ժամանակով ժամը 13:10-ին: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Վալպարաիսո քաղաքից 90 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախն 8,7 կիլոմետր խորության վրա Էր:
Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացել:
Լույս սեպտեմբերի 17-ի գիշերը Չիլիում տեղի Է ունեցել երկրաշարժ, որի մագնիտուդը, ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով, կազմել Է 8,3: Ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Իլյապել քաղաքից 54 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, մայրաքաղաք Սանտյագոյից` 228 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Երկրաշարժին հաջորդել Է տասնյակ հետցնցումներ: Չիլիի արտակարգ իրավիճակների ազգային ծառայությունը հաղորդել Է ցունամիի 4,5-մետրանոց ալիքների մասին, որոնք հարվածել են Կոկիմբո քաղաքին: Առայժմ պաշտոնապես հաստատված Է հինգ մարդու զոհվելը, տուժել Է 11 բնակիչ հաղորդել է ՌԻԱ Նով ոստի գործակալությունը: