Թուրքիայի փոխվարչապետը հայտնել է երկրում ավելի քան երկու միլիոն սիրիացի փախստականի գտնվելու մասին
International newsԹուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է երկրում գտնվող սիրիացի փախստականների թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, փոխվարչապետի տվյալներով` երկրում այս պահին գտնվում է 2 միլիոն 225 հազար 147 սիրիացի փախստական:
ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալներով` Թուրքիայում բնակվում է 1 միլիոն 939 հազար 999 փախստական, Լիբանանում` 1 միլիոն 113 հազար 941, Հորդանանում` 628 հազար 887, Իրաքում 248 հազար 503, իսկ Եգիպտոսում` 132 հազար 375:
Հայտնի The Econimist պարբերականը օրերս հրապարակել էր նոր զեկույց, համաձայն որի Հայաստանը Եվրոպայի երկրներից 3-րդն է ընդունած սիրիացի փախստականների թվով: Հայաստանից առաջ են միայն Գերմանիան և Շվեդիան: