Yerevan, 28.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աշխարհի ամենաանսովոր 10 դպրոցները

BlogNews.am-ը գրում է.

Շատ աշակերտներ դպրոց են հաճախում առավոտյան՝ գրքերով լի պայուսակները ձեռքերին և վերադառնում տուն կեսօրին՝ տնային աշխատանքներով ու դասամիջոցին պատահած պատմություններով։ Հաջորդ օրը նրանք վերադառնում են դպրոց, նստում նստարանին ու հետևում, թե ինչպես է ուսուցիչը կավիճով պատասխանները նշում գրատախտակին։ Սա հենց այն է, ինչ շատերի մտքին գալիս է դպրոցի մասին մտածելիս։ Ինչևէ, որոշ դպրոցներ փոքր-ինչ տարբերվում են մեր պատկերացրածից։

 10  Դոնգժոնգի քարանձավի տարրական դպրոց

Դոնգժոնգի քարանձավի տարրական դպրոցը գտնվում է Չինաստանի Գուիժու շրջանի լեռնային Միաո գյուղում։ Դոնգժոնգը բառացիորեն թարգմանվում է որպես «քարանձավ»։ Գուիժուն Չինաստանի ամենաաղքատ նահանգներց մեկն է և կառավարությունից չափազանց քիչ աջակցություն է ստանում։ Դպրոցի առանձին շենք կառուցելու փոխարեն այստեղ ապրող համայնքը 1984թ․-ին քարանձավում դպրոց հիմնեց՝ 8 ուսուցիչներով ու 186 աշակերտներով։

Որոշ աշակերտներ օրական 8 ժամ են ծախսում դեպի դպրոց ու դպրոցից տուն հասնելու համար, որպեսզի գիտելիքներ ստանան։ Ինչևէ, որոշ գյուղացիներ անհանգստություն ունեն, որ նրանց հնարավոր է թույլ չտան շարունակել գործածել դպրոցը, քանի որ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել, որովհետև Չինաստանը «քարանձավային հասարակություն» չէ։

 9  Բանգլադեշի նավակ-դպրոցը

boat-school

Տարին երկու անգամ Բանգլադեշում ջրհեղեղներ են տեղի ունենում, որի հետևանքով միլիոնավոր մարդիկ առանց մաքուր ջրի, էլեկտրականության ու այլ անհրաժեշտությունների են մնում։ Երեխաների համար դժվարանում է դպրոց հաճախելը, և դպրոցների համար էլ դժվար է լինում դռները բաց պահելը։ Ամենամյա ջրհեղեղի պատճառով առաջացած խոչնդոտները հաղթահարելուն ուղղված շահույթ չհետապնդող «Shidhulai Swanirvar Sangstha» կազմակերպությունը հետաքրքիր լուծում է գտել։ Նրանք տներ, առողջական կենտրոններ ու դպրոցներ են կառուցել,  որոնք լողում են ջրի վրա։

Կազմակերպությունը 100-ից ավելի նավակ-դպրոցներ է գործարկում։ Այս դպրոցներից յուրաքանչյուրը հագեցած է արեգակնային էներգիայով ու նոութբուք-համակարգիչներով, ինտերնետային կապով ու փոքրիկ գրադարանով։ Նավակ-դպրոցներն իրենցից ներկայացնում են դպրոցի ու աշակերտական ավտոբուսի հիբրիդ։ Ամեն անգամ, երբ ջրհեղեղ է լինում, ու մյուս բոլոր ծառայությունների աշխատանքը խափանվում է, դպրոցները դեռևս շարունակում են գործել։ Դրանք հավաքում են աշակերտներին ջրով ծածկված տարբեր հատվածներից, այնուհետև դասերից հետո կրկին վերադարձնում նրանց տներով ու շրջում՝ աշակերտների մյուս խմբին հավաքելու համար։ 2002թ․-ին դրանց հիմնադրումից ի վեր մոտ 70.000 երեխաներ են կարողանում օգտվել այս դպրոցներից։

 8  Հնդկաստանի երկաթուղային կայանների դպրոցները

Ամեն անգամ, երբ Ինդերջիթ Խուրանան աշխատանքի էր գնում գնացքով, նա մի քանի երեխաների էր հանդիպում, ովքեր գնացքի ուղևորներից ողորմություն էին խնդրում դպրոց հաճախելու փոխարեն։ Խուրանան Հնդկաստանի Օրիսա բնակավայում դպրոցի ուսուցիչ էր և վստահ էր, որ այս երեխաներն օգնության կարիք ունեն՝ հետագայում նորմալ ապագա ունենալու համար։ Քանի որ գրեթե անհնար էր այս երեխաներին դպրոց տանելը, նա որոշեց դպրոցը տանել երեխաների մոտ։ Սա հանգեցրեց «Ռուշիկա դպրոց սոցիալական ծառայություն» կազմակերպության ու «Երկաթուղային կայանների» դպրոցի հիմնադրմանը։

Խուրանան սկսեց իր ծրագիրը 1985թ․-ին միայն մեկ դպրոցի հիմնադրումից, սակայն ավելի քան 4000 աշակերտներ են կրթություն ստանում ամբողջ Հնդկաստանի տարածքում այս ծրագրի շնորհիվ։ Դպրոցները բավարարում են փողոցային երեխաների, աշխատող երեխաների և աղքատ ընտանիքների երեխաների կարիքները։ Աշակերտները հավաքվում են գնացքի կանգառների միջև՝ կարդալ ու գրել սովորելու համար, բացի այդ, նրանք սովորում են ճամփորդելու, երգերի, երաժշտության, բեմականացումների ու տիկնիկներ խաղացնելու միջոցով։ Նրանց թույլատրվում է բաց թողնել դպրոցական ծրագիրն ու վերադառնալ, երբ նրանք կցանկանան։ Խուրանան նաև հասկացավ, որ դժվար կլինի կրթել երեխաներին՝ առանց նրանց ամբողջ ընտանիքի կարիքները հաշվի առնելու, այնպես որ՝ նրա կողմից հիմնած կազմակերպությունը նաև սնունդ ու դեղորայք է տրամադրում ընտանիքներին։

 7  Աբո տարրական դպրոց

abo school

Աբո տարրական դպրոցն առաջին ստորգետնյա դպրոցն է Միացյալ Նահանգներում։ Սովետական Միության հետ Սառը պատերազմի տարիներին նախագահ Քենեդին երդվեց, որ հանրային ու մասնավոր կառույցներ կհիմնի, որոնք կարող են ծառայել որպես ապաստարաններ՝ միջուկային զենքի օգտագործումից պաշտպանվելու համար։ Ենթադրում էին, որ հնարավոր է՝ Նյու Մեքսիկոյի Արտեսիա քաղաքի վրա այսպիսի հարձակում կատարվի, քանի որ այստեղ է գտնվում «White Sands Missile Range» հրթիռների կայանն ու այժմ արդեն լքված ռազմաօդային բազան։ Նրանք որոշեցին այստեղ ստորգետնյա դպրոց կառուցել, որը նաև որպես ապաստարան կօգտագործվի։

Դպրոցն ամբողջովին գետնի տակ է կառուցված, որի տանիքին խաղահրապարակներ են։ Այս դպրոցը երեք տարբեր մուտքեր ուներ, որոնցից յուրաքանչյուրը պահպանվում էր 800 կգ-ամանոց պողպատե դռներով։ Դրանք նաև հագեցած էին վարակազերծող ցնցուղներով։ Ասում են, որ դպրոցն ընդունակ է դիմակայել 20 մեգատոն պայթյունի ճառագայթմանը։  Չնայած այս ամենին՝ աշակերտներից շատերը գաղափար անգամ չունեին, որ դպրոց էին հաճախում ռմբակոծության ապաստարանում։
Բարեբախտաբար, դպրոցը երբեք չի ծառայել որպես ապաստարան։ Այն փակվեց 1995թ․-ին՝ աճող ծախսերը կատարել չկարողանալու պատճառով։

 6  Գուլուի տարրական դպրոց

Գուլուն փոքրիկ գյուղ է, որը գտնվում է Չինաստանի Սիչուան նահնանգի Հանյուան Քաունթիում։ Այս գյուղ հասնելու միակ ճանապարհը Լուոմա կոչվող ճանապարհն է, որը լի է ժայռերի պատերի միջև գտնվող զիգզագաձև նեղ անցումներով ու թույլ կամուրջներով։ Լեռներից մեկում թաքնված է  Գուլու գյուղի տարրական դպրոցը։

Դպրոցը գործում է 80-ական թվականներից։ Դպրոցը միայն մի ուսուցիչ ունի՝ Չեն Քիջունը, ով Գուլու է ժամանել 18 տարեկանում։ Այն ժամանակ դպրոցը սարսափելի վիճակում էր և չուներ նույնիսկ կոյուղի։ Երբ աշակերտներից մեկը լեռներում ինչ-որ տեղ զուգարան գնալ փորձելիս ընկել ու վնասվել էր, գյուղի բնակիչները հավաքվել էին ու միահամուռ ուժերով զուգարան կառուցել։ Վերանորոգումը ներառում էր նաև բասկետբոլի խաղահրապարակ, որը կառուցվել է չօգտագործվող գրատախտակի միջոցով։ Աշակերտները պետք է, սակայն, զգույշ լինեն այն օգտագործելիս, որպեսզի գնդակը լեռներից այն կողմ չնետեն։

 5  Հարվի Միլքի անվան դպրոց

harvey milk school

Նյու Յորքում գտնվող Հարվի Միլքի դպրոցն անվանվել է միասեռականների իրավունքների պաշտպան հայտնի ակտիվիստ և քաղաքական գործիչ Հարվի Միլքի անունով։ Այն կառուցվել է միասեռականների, բիսեքսուալների ու տրանսգենդերների համար, ովքեր կարող են խտրականության ենթարկվել սովորական դպրոցներում։ Դպրոցը հայտարարում է, որ բաց է բոլոր աշակերտների առաջ՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից կամ ինքնությունից։ Ինչևէ, 2003թ․-ին հասարակական բողոքի ալիք բարձրացավ, և դպրոցը քննադատության ենթարկվեց։ Դպրոցի դեմ նույնիսկ դատական հայց է ներկայացվել՝ դրա պետական ֆինանսավորումը դադարեցնելու համար։

 4  Տրաբախո Յա

trabajo ya school

Մարմնավաճառությունն Իսպանիայում օրինականացված է։ Այսօր Իսպանիայում 200.000-400.000 մարմնավաճառ կա։ Վալենսիայում բացված «Տրաբախո Յա» դպրոցը, որի անունը թարգմանաբար նշանակում է «Աշխատիր հիմա», մարմնավաճառներին սովորեցնում է առևտրում ամենարդյունավետ հնարքները։ Նրանք ընդունելության հայտարարություն են տարածում՝ իմանալով, որ այս մասնագիտությունը եկամտաբեր է, և դպրոցն ավարտելուց հետո նրանց երաշխավորում են աշխատանքով ապահովել։

Ուսանողները 120 դոլար են վճարում ինչպես մարմնավաճառության պատմության ու զարգացման դասընթացի, այնպես էլ բիզնես-հմտություններ ձեռք բերելու համար։
Նրանք օրական երկու ժամ գործնական պարապմունքների են մասնակցում։

Դպրոցի դեմ դատական հայց ներկայացվեց դրա գործունեությունը դադարեցնելու համար, սակայն հայցը մերժվեց, և դպրոցը դեռևս շարունակում է գործել։

 3  Ֆիլադելֆիայի ապագայի դպրոցը

future school

Ֆիլադելֆիայի ապագայի դպրոցը բացվեց 2006թ․-ին։ Դպրոցն աշակերտներից չի պահանջում գրքեր ունենալ, փոխարենն աշակերտները համակարգիչներ են օգտագործում։ Մաթեմատիկան ուսուցանվում է «OneNote» հավելվածի օգնությամբ, իսկ ուսուցիչները գրատախտակի փոխարեն օգտագործում են թվայնացված սմարթ տախտակներ։ Աշակերտները թվային կողպեքներով աշխատող պահարաններ են օգտագործում, որոնք բացվումն են ID քարտերով։

Դպրոցը մի քանի խոչնդոտների առաջ կանգնեց բացվելուց ի վեր, քանի որ աշակերտների համար դեռևս դժվար էր տեխնիկական առումով հարմարվել դպրոցին։ Ինչևէ, այժմ դպրոցը բավականին մեծ ժողովրդականություն է վայելում։

 2  Բրուկլինի ազատ դպրոցը

The Brooklyn Free School

Բրուկլինի ազատ դպրոցը բաժանված է երկու մասի՝ 11-18 տարեկանների և 4-11 տարեկանների համար։ Այս դպրոցը չունի ուսումնական պլան։ Աշակերտներին թույլատրվում է ընտրել յուրաքանչյուր առարկա, որը կնախընտրեն, նրանք կարող են նույնիսկ դպրոց չհաճախել, եթե ցանկանան։ Աշակերտներն են այստեղ օրենքներ սահմանում։ 
Որոշ աշակերտներ կարող են որոշել միայնակ ու անկախ ուսուցանել, որը կարող է մի քանի տարի տևել։ Որոշ աշակերտներ կարող են որոշել խաղալ, թափառել կամ պարզապես քնել։ Այստեղ կան այնպիսի առարկաներ, որի ժամանակ աշակերտները պետք է դիտեն ամերիկյան դետեկտիվ ֆիլմաշարի սերիաներն ու այնուհետև քննարկել այն, մեկ այլ դասաժամի ընթացքում աշակերտները պետք է համեմատեն քաղաքի ռեստորանները դրանք այցելելուց առաջ։

Ամեն շաբաթ հանդիպումներ են կազմակերպվում՝ որոշելու համար, թե ինչպես պետք է աշխատի դպրոցը դրա համակարգումից մինչև աշակերտների ընդունելության կարգը։

Թեստեր, տնային աշխատանք կամ գնահատականներ այստեղ չկան։ Եթե աշակերտը ցանկանում  է, նա կարող է հանդիպում նշանակել իր գաղափարներն ու մտքերը ողջ դպրոցի հետ կիսելու համար։ Աշակերտների համար դասերը զվարճալի են անցնում, իսկ ուսուցիչներն այստեղ որպես կարգավորիչներ են աշխատում։ Տնօրենի պնդմամբ՝ դպրոցի նպատակն է օգնել յուրաքանչյուր երեխայի գտնել իր սեփական ճանապարհը։ Բրուկլինի ազատ դպրոցի մոդելը քննադատության է ենթարկվել ուսումնական պլանի բացակայության պատճառով։

 1  Կախարդների դպրոց

Witch School

Կախարդների դպրոցում աշակերտներին սովորեցնում են ամեն ինչ կախարդության մասին։ Չնայած դպրոցի 40.000 աշակերտներից շատերը դասերին առցանց են մասնակցում, այն նաև ֆիզիկական կառույց ունի, որտեղ աշակերտները կարող են հաճախել դասերի։ Սկզբում դպրոցը կառուցվեց Չիկագոյի Ռոսվիլ քաղաքում, որտեղ երկու տարի գործելուց հետո այն տեղափոխվեց Մասաչուսեցի Սալեմ քաղաք՝ այն նույն քաղաք, որտեղ 1692-1693թթ․-ի ընթացքում 200 մարդիկ մեղադրվեցին կախարդության մեջ ու մահապատժի ենթարկվեցին։

Ռոսվիլից Սալեմ տեղափոխությունն անհրաժեշտ էր, քանի որ քրիստոնյաները բողոքի ակցիաներ էին կազմակերպում ու սուրբ ջուր ցանում կախարդների վարած մեքենաների վրա։ Մյուսներն էլ իրենց սեփական մեքենաների վրա էին ջուր ցանում պաշտպանվելու համար։ Սալեմն ընտրվեց, քանի որ այնտեղ արդեն իսկ կախարդների համայնք կար, և այստեղ կախարդներին ավելի բարյացակամ էին ընդունում։ 

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead