Սիրիացի փախստականների առաջին ընտանիքն ապաստան Է ստացել Վատիկանում
International newsՎատիկանի Սբ. Աննայի ծխական համայնքն ընդունել Է սիրիացի փախստականների առաջին ընտանիքին՝ նրանց տեղավորելով Սբ. Պետրոսի տաճարից ոչ հեռու գտնվող բնակարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին հաղորդել Է Ansa գործակալությունը:
Ընտանիքը, որը բաղկացած Է ծնողներից եւ երկու երեխաներից, Դամասկոսից Իտալիայի տարածք Է ժամանել սեպտեմբերի 6-ին՝ այն օրը, երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ արեց՝ «Եվրոպայի յուրաքանչյուր ծխական համայնքի, յուրաքանչյուր կրոնական ընկերության, յուրաքանչյուր վանքի ու յուրաքանչյուր տաճարի»՝ ընդունել փախստականների մեկ ընտանիքի: Այդ ժամանակ Էլ քահանայապետը ճշտեց, որ փախստականների առաջին ընտանիքներին կտեղավորեն Վատիկանի երկու եկեղեցական համայնքներում:
Ինչպես նշում Է գործակալությունը, Իտալիան դեռեւս որոշում չի ընդունել սիրիացի ընտանիքին փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին, ուստի Վատիկանը չի բացահայտել նրանց անձնական տվյալների հետ կապված տեղեկատվությունը եւ ԶԼՄ-ներին կոչ Է արել հարգել անձնական կյանքը:
Սիրիայից եկվորները դարձել են առաջին ընտանիքը, որին ընդունել Է Վատիկանը: Ինչպես սպասվում Է, առաջիկայում Վատիկանի երկրորդ՝ Սբ.Պետրոսի ծխական համայնքը նույնպես իր մոտ կտեղավորի փախստականների ընտանիքի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: