Թևան Պողոսյանի վստահեցմամբ` ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում խնդիրներ չկան
PoliticsԱզգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը մամուլից է իմացել Ռուբիկ Հակոբյանի՝ «Ժառանգություն» կուսակցությանն անդմաակցությունը դադարեցնելու մասին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Թևան Պողոսյանն ընդգծեց, որ առաջիկայում քննարկում է ունենալու «Ժառանգություն» կուսակցոոթյան առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ իրավիճակը հասկանալու համար:«Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ քննարկման է հրավիրել: Ես կսպասեմ նրա հետ կայանալիք քննարկմանը»,- նշեց պատգամավորը:
Թևան Պողոսյանը նաև վստահեցրեց, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն այս պահին խնդիրներ չունի:
Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը սեպտեմբերի 17-ին հայարարել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին: Ռուբիկ Հաիկոբյանն իր որոշումը հիմնավորել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քաղաքական տարաձայնությունների առկայությամբ: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ ղեկավարելու է Զարուհի Փոստանջյանը: