BP-ին Ադրբեջանում օպերատոր կմնա 2024 թվականից հետո եւս. SOCAR
International newsԿասպից ծովի ադրբեջանական հատվածում «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» (ԱՉԳ) հանքահորերի բլոկի ապագա մշակման ծրագրի գծով բանակցությունները շարունակվում են: Ներկայում մասնագետները նախապատրաստական աշխատանքներ են տանում, եւ դրանց ավարտից հետո համաձայնագիր կստորագրվի բրիտանական British Petrolium ընկերության հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է report.az լրատվական կայքը, այսօր Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SAOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը:
«ԱՉԳ-ի օպերատոր մինչեւ 2024 թվականը BP ընկերությունն է: Ամենայն հավանականությամբ, BP-ն հետագայում եւս կմնա այդ հանքահորերի բլոկի օպերատոր», -նշել է նա:
«Ազերի», «Չիրաղ», «Խորջրյա Գյունեշլի» հանքահորերից արդյունահանման համատեղ մշակման եւ մասնային բախշման մասին համաձայնագիրը ստորագրվել է Բաքվում 1994 թվականի սեպտեմբերին: Համաձայնագրի ժամկետը 30 տարի է: Նախագծի մասնակիցներն են BP (35,8 տոկոս – օպերատոր), SOCAR (11,6 տոկոս), Chevron (11,3 տոկոս), Inpex (11 տոկոս), Statoil (8,6 տոկոս), ExxonMobil (8 տոկոս), TPAO (6,8 տոկոս), Itochu (4,3 տոկոս), ONGC Videsh Ltd (2,7 տոկոս):