Էդինբուրգը Լոնդոնին մեղադրել Է ավելի վաղ տրված խոստումները չկատարելու մեջ
International newsԼոնդոնում պահպանողականների կառավարությունը Էդինբուրգին չի տրամադրել ավելի վաղ խոստացված ինքնավարության իրավունքները:
Այդ մասին հայտարարել Է Շոտլանդիայի առաջին նախարար եւ Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Ստերջենը, որի ելույթը նվիրված Էր Միացյալ թագավորության հյուսիսային տարածաշրջանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացման առաջին տարեդարձին:
«Թորիների կառավարությունը միայն մասամբ Է կատարում մեր խորհրդարանին ավելի մեծ ծավալի լիազորություններ տրամադրելու իր խոստումները»,-ընդգծել Է նա:
Հենց այդ հանգամանքով Է, Ստերջենի կարծիքով, բացատրվում անկախության ձեռքբերման օգտին տրամադրությունների կտրուկ աճի միտումը, ինչը հաստատում են հասարակական կարծիքի հարցումները, որոնք վկայում են, որ ինքնորոշման կողմնակիցները տարածաշրջանում ավելի շատ են, քան հակառակորդները, թեեւ մեկ տարի առաջ կայացած հանրահարցումն արձանագրեց 10 տոկոսի առավելությամբ (55 տոկոս առ 45 տոկոս) նրանց հաղթանակը, ովքեր հանդես Էին գալիս Մեծ Բրիտանիայի միասնությունը պահպանելու օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: