Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
International newsԹուրքիայի Էսքիշեհիր քաղաքում տեղի է ունեցել երկրաշարժ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրակեղևից 5 կմ խորության վրա: Ցնցումների հետևանքով որևէ վնասի մասին չի հաղորդվում: