Վարուժան Իսկենտերյանն ազատվել է Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից
PoliticsԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վարուժան Իսկենտերյանն ազատվել է Ավստրալիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին Արմենպրեսին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: