PKK-ն Թուրքիայում նոր հարձակում է գործել ժանդարմերիայի վրա
International newsԹուրքիայի Սիիրթ (Սղերթ) շրջանի Օրմանբաղը գյուղում երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հարձակվել են ժանդարմերիայի հրամանատարության վրա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքա կան HaberTurk-ը:
Քուրդ զինյալները կիրառել են ականանետեր և հրազեն: Ժանդարմերիայի կողմից արձակված պատասխան կրակոցների հետանքով PKK-ի մարտիկները փախուստի են դիմել: Կողմերի միջև բախումից զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել: