Գիշերը 6,7 հազար սիրիացի գաղթական Է Ավստրիա ժամանել Հունգարիայից
International newsՍիրիացի գաղթականները վերստին սկսկել են զանգավածայնորեն Ավստրա ժամանել Հունգարիայից: Մեկ շաբաթվա հարաբերական անդորրից հետո կեսգիշերից ավստրո-հունգարական սահմանի մոտ են ժամանել ավելի քան 6,7 հազար միգրանտներ, տեղեկացնում Է Արմենպրեսը: Այդ կուտակումն անսպեսելի Էր տեղական իշխանությունների համար:
Ինչպես նշված Է Բուրգենլանդի Ֆեդերալ Երկրամասի ոստիկանության հայտարարության մեջ, որը տարածել Է Ավստրիայի ԱՊԱ լրատական գործակալությունը, հիմնական հոսքը անցել Է երկու սահմանային կետերով. Նիկելսդորֆով, որտեղ իրավապահ մարմինները հաշվել են 2500 միգրանտ, եւ Հայլիգենկրոյցով, որտեղ սահմանն անցել Է 4,2 հազար մարդ:
Նիկելսդորֆից գաղթականներին արդեն սովորական երթուղով ավտոբուսով ուղարկում են Վիեննայի արեւմտյան կայարան (Վեստբանհոֆ), այնտեղից նրանք այնուհետեւ մեկնում են Զալցբուրգի ուղղությամբ: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, այն գաղթականներին, որոնք դուրս են եկել Հայլիգանկրոյցի սահմանյին կետի մոտ, ոստիկանությունը նստեցրել Է ավտոբուսներ, որոնք գնում են մերձակա երկաթուղային կայարան: Այնուհետեւ նրանց գնացքով կհասցնեն Շտիրիայի Ֆեդերալ Երկրամասի մայրաքաղաք Գրաց: