Կանադան արագացնում է փախստականներին ընդունելու գործընթացը
International newsԿանադան աշխատում է 10 հազար փախստականների գրանցման գործընթացն արագացնելու համար. տեղեկացնում է gazeta.ru-ն:
Կանադայի ներգաղթի հարցերով նախարար Քրիս Ալեքսանդերը նշել է, որ Կանադան ինքն է ընդունելու որոշումը իր տարածքում փախստականներ ընդունելու վերաբերյալ և չի սպասելու ՄԱԿ-ի պաշտոնական որոշմանը:
Նախարարը հավելել է, որ այս պահին քայլեր են ձեռնարկվում՝ հարկադիր տեղահանվածներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանադան Մերձավոր Արևելքում փախստականների ճամբար հիմնելու ՄԱԿ-ի արտակարգ ծրագրին 75,4 մլն դոլար է տրամադրել: