Իտալիայի առափնյա ծառայությունը հայտարարել է ծովում մոտ 4700 փախստականի փրկելու մասին
International newsԻտալիայի առափնյա ծառայությունը հայտարարել է, որ Լիբիայից ոչ հեռու, ծովափին մոտ մի քանի փրկարարական գործողությունների շնորհվի 4700 փախստական է փրկվել. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Առափնյա ծառայության հայտարարությունների համաձայն՝ փրկարար ծառայության աշխատակիցները համակարգել են 20 փրկարար գործողությունների իրականացում, որոնց արդյունքում փրկվել են 4343 ներգաղթյալներ, որոնք ռետինե նավակներով փորձել են անցնել Միջերկրական ծովով:
Հունաստանի առափնյա ծառայությունը փրկել է ևս 335 մարդու, որոնք շուտով կտեղափոխվեն իտալական նավահանգիստ:
Հատուկ գործողության ընթացքում նավակներից մեկում զոհված կնոջ դի է հայտնաբերվել: Նրա մահվան պատճառները չեն հաղորդվում: