ԿՀՎ-ն և ռուսական հետախուզությունը բանակցել են սիրիական հակամարտության շուրջ
International newsԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության պատվիրակությունն այս շաբաթ Մոսկվայում բանակցություններ է վարել Արտաքին հետախուզական ծառայության ռուս գործընկերների հետ:
Bild am Sonntag գերմանական պարբերականը, ամերիկյան հետախուզական շրջանակների հղումով տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանին հետախուզական տվյալներ տրամադրել՝ «Իսլամական պետություն» խմբավորմանը դիմակայելու համար:
Սեպտեմբերի 18-ին Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերն ու Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն սիրիական հարցով հեռախոսազրույց էին ունեցել, և որոշել էին շարունակել հետագա քննարկումները:
Նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել էր, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ զինվորականների միջև բանակցությունները կարևոր են: