Ադրբեջանում Meydan TV–ի հետ համագործակցած 3 լրագրողի են ձերբակալել
International newsԱդրբեջանում ձերբակալվել են 3 լրագրողներ, որոնք համագործակցել են Meydan TV առցանց հեռուստաընկերության հետ:
Սևինջ Վալիֆգըզըն, Այթեն Ֆերհադովան ու Իզոլդա Աղաևան ձերբակալվել են Բաքվի օդանավակայանում՝ Կիևից վերադառնալուց հետո:
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, սահմանապահները հայտարարել են, որ նրանց ելքն ու մուտքն արգելվում է:
Դրանից հետո ոստիկանությունը լրագրողներին տեղափոխել է ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ հարցաքննության:
Հենց նույն գերատեսչության կողմից 30-օրյա վարչական կալանքի էր դատապարտվել նույն հեռուստաընկերության մեկ այլ աշխատակից Շիրին Աբասովը: Ձերբակալվել էր նաև լրագրող Այթաջ Ահմեդովան: